Պարզվել է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է հոկտեմբերի 20-ի Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Տ․ Վերեշչակը և Երևանի բնակիչ 16 ամյա Ա․ Այվազյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջիններս ինքնասպանություն են գործել Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել հոկտեմբերի 20-ին ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։