Դատարանը մերժել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, ուստի նա ազատ կարձակվի, հայտնել է Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
Նա չի մանրամասնել, թե երբ Ալեքսանյանն ազատ կարձակվի կալանքից։
Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանն ու նրա քույրը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, մեղադրվում են Հայաստանի քննչական կոմիտեում քննվող գործով մեղադրյալին գրավի դիմաց ապօրինի ազատ արձակելու գործով։ Արուսյակ Ալեքսանյանը ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին.