Զարմանում ենք, թե ինչպես է Փիթ Դևիդսոնին հաջողվում այդքան արագ գտնել նոր ընկերուհի։ Էմիլի Ռատակովսկու հետ սիրավեպից հետո կատակերգուն սկսեց հանդիպել դերասանուհի Չեյզ Սուի Ուոնդերսի հետ։ Ասում են՝ Զույգը ծանոթացել է «Մարմին, մարմին, մարմին» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Վերջերս սիրահարները մեկնեցին իրենց առաջին համատեղ ճանապարհորդությունը դեպի Հավայան կղզիներ, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։
Սիրահարներին նկարահանել են, երբ նրանք հանգստանում էին օվկիանոսի ափին։ Աստղերը լողանում էին ու արևայրուք ընդունում։ Պապարացիներին նույնիսկ հաջողվել է նկարահանել զույգի համբույրը։ Այնուամենայնիվ, Փիթ Դևիդսոնը կարողանում է հմայել աղջիկներին։