Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայկական գերատեսչությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Սյունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հաջորդող հայտարարությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։