Հայազգի հումարիստ, КВН-ի «Հարավային մայրաքաղաք» թիմի նախկին անդամ Ամիրան Գևորգյանն սպանվել է Սոչիում КВН-ի փառատոնի ժամանակ, հայտնում է Shot Telegram ալիքը։
Գևորգյանին հունվարի 18-ի առավոտյան վնասվածքներ էր հասցրել դաղստանցի կատակերգու Արթուր Ռասուլովը։ «Այնտեղ Ռասուլովը մի քանի անգամ հարվածել է Գևորգյանի գլխին, նա ընկել և ստացել է լուրջ վնասվածքներ՝ գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա, աջ և ձախ էպիդուրալ հեմատոմաներ»,- նշել է Shot-ը:
Հարվածներից հետո 31-ամյա Գևորգյանը գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը, ընկել կոմայի մեջ ու երկու օր անց՝ գիտակցության չգալով, մահացել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ռասուլովը հետախուզման մեջ է։