Արդար ճանապարհով, քրտնաջան աշխատանքով ու մեծ հավատով իսկապես հնարավոր է հասնել մեծ հաղթանակի, Instagram-ի իր էջում գրել է Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանի հաղթած ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը։
«Անսահման հուզված, անսահման էմոցիոնալ պահ, երբ արցունքները կոկորդդ խեղդում են ու չես կարողանում խոսել»,- նշել է երգչուհին՝ անդրադառնալով իր ելույթին։
Հակոբյանը հաղթել էր Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում՝ երեք օրերի արդյունքներով վաստակելով 222 միավոր։