Սեպտեմբերի 21-ին «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Երևանում կանցկացնի հայկական ավանդական պարերի բաց դաս։
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ «Մենք ենք, մեր պարերը» անունը կրող միջոցառումը նվիրված կլինի Հայաստանի անկախության 33-ամյակին։
Պարային հանդիպումը տեղի կունենա ժամը 19:00-22:00-ն՝ Անգլիական այգում։ Մուտքն ազատ է: