Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Մոսկվայում մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։
Նշվում է, որ ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։
Դեսպանությունը նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր տեղեկացնում է, որ կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:
«Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին և 7-ին երկու հատուկ չվերթով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ավելի քան 400 քաղաքացի:
||| Հայտնում ենք, որ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու…
Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Среда, 8 апреля 2020 г.