Ադրբեջանական կողմը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ, մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց հենակետեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր է կատարում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Վերջինս, սակայն, վստահեցրեց, որ դրանք կանխվում են:
«Իրենք ամեն գնով ուզում են այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորել կամ առավելություն ստանալ, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- նշեց նա։
Ի դեպ, Սարգսյանը նաև ասաց, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ հակառակորդը սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելու փորձեր է անում։