Տաջիկստանում «Кобальт-2021» հակաահաբեկչական վարժանքներն ավարտվել են նոյեմբերի 19-ին, նշել է Տաջիկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է ИА REGNUM գործակալությունը:
Զորավարժություններն անցկացվել են «Ֆախրոբոդ» զորավարժարանում։ Ռուսաստանի կողմից զորավարժություններին մասնակցել են 60 զինվոր և սպա, 10 միավոր ռազմական տեխնիկա, երկու Մի-8 ուղղաթիռ ռուսական 201-րդ ռազմաբազայից:
Զորավարժություններին մասնակցել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումները:
Զորավարժությունների ընթացքում մշակվել է Մի-8 ուղղաթիռների օգտագործմամբ ահաբեկիչների կողմից գրավված շենքի գրոհի մանևր: Զորավարժություններում օգտագործվել են նաև զրահամեքենաներ, ԲՏՌ-80-եր։
Զորավարժությունների արդյունքներով Տաջիկստանի ներքին գործերի փոխնախարար Նոզիմ Իբրոհիմզոդան շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բարձր մակարդակով միջոցառման անցկացման համար: Բարձր վարպետություն ցուցաբերած զինվորականներին հանձնեցին մեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ: