Գերությունից հայրենադարձված, ապա՝ հայրենիքում կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանյանի նախագահությամբ, մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը»,- հայտնել է նա։
Ըստ Մելիքյանի՝ փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Ամիրխանյանը դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիներից մեկն է, որը գերեվարվել է նոյեմբերի 16-ին։