Զինված ուժերում նշանակումներ են կատարվել։
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, Վաչագան Ներսեսյանը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, Գոռ Նիկոյանը՝ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, Կարեն Գրիգորյանը՝ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, Բագրատ Մաթեւոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, Արայիկ Մինասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Հրամանագրերը ստորագրել է նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Գյոզալյանը նշանակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Զինված ուժերում։
Պաշտոնանկ են արվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանը, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը։
ԳՇ պետ Արտակ Դավթյանը ևս պաշտոնանկ է արվել։