Հայաստանի ռուսական ռազմակայանի МиГ-29 և Су-30СМ կործանիչների օդաչուները ցերեկային և գիշերային ուսումնավարժական թռիչքներ են կատարել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նրանք մշակել են թռիչք-վայրէջք, զույգերի և օղակների փոխազդեցություն, արագության թիրախների որոնում և խափանում։ Բացի այդ, անձնակազմերը սահմանախախտի պայմանական ինքնաթիռի հարկադիր վայրէջք են կատարել Էրեբունի օդանավակայանում», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, մարտական պատրաստության միջոցառման ավարտին զինծառայողները իրականացրել են ինքնաթիռի վթարային վայրէջք՝ շարժիչներից մեկի խափանվելու դեպքում, ինչպես նաև սահմանափակ տարածք վայրէջք կատարել թռիչքուղու մասնակի քայքայման դեպքում:
Նշվում է, որ թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստումը կատարելագործելու և ավիացիոն բազայի փորձառու թռիչքային կազմի պատրաստվածության մակարդակը պահպանելու նպատակով: