Մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ ՊՆ առավոտյան ևս մեկ դեպքի մասին էր հայտնել։ Մասնավորապես, մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցված։