Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Որոշումը կընդունվի կառավարության առաջիկա նիստերից մեկում:
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13-ի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ առաջիկայում իգական սեռի ներկայացուցիչները ևս հնարավորություն կունենան հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակելու պատրաստություն։
Armena Today-ը քաղաքացիներից հետաքրքվեց՝ արդյոք կողմ են նախարարության որոշմանը։ Հետաքիր է, որ հատկապես աղջիկները և կանայք ոգևորոված են և պատրաստ անհրաժեշտության դեպքում մեկնել սահման։
«Ճիշտ եմ գնահատում այդ որոշումը և կողմ եմ դրան, ինքս կցանկանայի մասնակցել, որպեսզի ամեն պարագայում պատրաստ լինենք մարտական գործողությունների»,- նշեց մեր կին զրուցակիցը։
Մեկ այլ քաղաքացի էլ հակադարձեց. «Ինչքան ուժ ունեն, բանակը քանդել են, պետք է լավ մասնագետներ լինեն, որ լավ բաներ անեն, մասնագետն էլ ամենավերևից է սկսվում, քանի ինքը (Փաշինյան-խմբ.) կա, ոչ մի փոփոխություն չի լինի»։
Իսկ հարցված կանանցից մեկն ասաց, որ թեև լավ է վերաբերվում փոփոխությանը, սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ են անելու ոստիկանները, եթե կանայք են գնալու վարժանքների: «Փաշինյանի հետևից մա՞ն են գալու»,- հարցրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։