Առաջնագիծը կյանքի գնով պահած 7 զինվորների մասին է պատմում «Զինուժ»-ը, որի օբյեկտիվում Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած համածառայակից յոթ ընկերների կռիվն ու անմահությունն են։
Հայրենիքի պաշտպանի երթմանը հավատարիմ յոթ տղաները հերոսացան իրենց մարտական դիրքը պաշտպանելիս:
Վաշտի հրամանտար Գուրգեն Շատվորյանը պատմում է՝ տղաներն իրենց կատարած խնդրով ու սխրանքով են հերոսացել: Գուրգեն Շատվորյանը տղաների հետ է եղել մինչև ծանր վիրավորում ստանալը:
«Խնդրից ոչ ոք չի խուսափել, կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ պահելով իրենց շատ ամուր տղամարդկային»,-պատմում է նա:
«Մարտական եղբայրության» մասին այսօր տղաների հայրերն են պատմում. որդիների ընդհատված ընկերությունն այսօր իրենք են շարունակում:
«Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի: Մենք պետք է այնպես ապրենք, որ մեր երեխաների սխրանքն ու հիշատակը միշտ վառ պահենք»,-նշում է հերոս Յուրի Սարգսյանի հայրը՝ Համազասպ Սարգսյանը:
Հայրենիքի համար անմահացած յոթ ընկերների՝ Ժորա Սարգսյանի, Յուրի Սարգսյանի, Էդգար Գրիգորյանի, Վահե Ասատրյանի, Վլադիմիր Գափոյանի, Արմեն և Ռուբեն Շահինյանների հերոսական պայքարի մասին առավել մանրամասն՝ «Զինուժ»-ի տեսանյութում: