Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 526 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30346-ի:
Հուլիսի 9-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 18000 է, փաստացի բուժվում է 11641-ը, գրանցվել է մահվան 535 (+14) դեպք, այլ պատճառներով՝ 170 (+6)։ Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում։
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ` գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 29820 դեպք։