Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119-ի: Սեպտեմբերի 15-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 41 941 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 248 քաղաքացի, փաստացի բուժվում է 2975-ը, գրանցվել է մահվան 920 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 283 են։
Հիշեցնենք՝ երեկ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: