Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49.072-ի:
Սեպտեմբերի 26-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43.576 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 166 քաղաքացի, փաստացի բուժվում է 4253-ը, գրանցվել է մահվան 948 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 280.366 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 295 են։