Պավլիկ Մանուկյանի նկատմամբ քրգործ է հարուցվել։ Այս մասին Аrmenia Today-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական գործը հարուցվել է Պավլիկ Մանուկյանի այն հայտարարության հետ կապված, թե Վահան Բադասյանն ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։
Քրգործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։
Հիշեցնենք, որ ի աջակցություն Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Պավլիկ Մանուկյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ էր։ Անդրադառնալով Բադասյանի՝ վարչապետին վերացնելու մասին հայտարարությանը, ասե էր, որ ինքն էլ է պատրաստ վերացնելու։