Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Դաշինքը կգլխավորի «Հանուն Հանրապետետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: