Հայկական հետազոտությունների «ԱՆԻ» կենտրոնի հիմանդիր Թաթուլ Հակոբյանը ներկայացրել է Գորիս-Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածի շինարարության ընթացը։ Նա նշել է, որ Գորիս-Տաթև հատվածն արդեն պատրաստ է, աշխատանքներ են տարվում մինչև Աղվանիի հատված ճանապարհի կառուցման համար։
Նշենք, որ այս ճանապարհահատվածից հայկական կողմն օգտվել է մինչև 1993 թվականը։ 44-օրյա պատերամի արդյունքում, երբ Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Որոտանի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, սկսվեց այդ հատվածին շրջանցող ճանապարհի կառուցումը։