Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից:
Եթե կան առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, նախարարարությունից խնդրում են դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով [email protected] հասցեին:
Ձևաչափը՝ նախարարության կայքում:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց։ Նախորդ տարվա փետրվարին ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը։ Սակայն հետագայում այն պաշտոնապես լուծարվեց և ստեղծվեց Խորհուրդը։ Խորհրդի կազմը վերջնականապես հաստատվեց 2021 թվականի հունվարին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ։
Հավելենք, որ խորհրդի կազմի անդամների թվում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։