«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱԺ խմբակցությունների փակ քննարկմանը։ Այն Արցախին է վերաբերել։
Armenia Today-ի դիտարկմանը՝ բանակցություններ կա՞ն, ի՞նչ փուլում են, Գեղամ Մանուկյանն ի պատասխան ասել է, որ բանակցային բուն պրոցեսի, Ադրբեջանի 5 կետերի վերաբերյալ հայկական կողմից դիտողության կամ առաջարկի մասին որևէ փակագիծ չի բացվել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Արցախի հարցով փակ նիստ է եղել։ Նիստին ներկա են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ԱԺ խմբակցությունները ևս ներկա են եղել փակ նիստին։