Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Այս մասին հայտնում են Մայր բուհի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան:
Հիշեցնենք, որ ընդդիմության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ԵՊՀ-ի շենքը գրեթե դատարկ է, այնտեղ 80 տոկոսով դասադուլ է: