Վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ամենօրյա դեպքերի նվազման միտում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ եթե COVID-19-ով վարակվածների նվազման միտումը շարունակվի, ապա հաջորդ շաբաթ կսկսվի կորոնավիրուսով վարակվածների մահճակալային ֆոնդի կրճատման գործընթացը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ այժմ քննարկվում է փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր ռեժիմը վերացնելու հարցը։ նախարարը նույնպես տեղեկացրեց, որ դիմակի կրումը չեղարկելու մտադրություն կա նույնիսկ փակ տարածքում։ Դա պարզապես կկրի խորհրդատվական բնույթ։
Նախարարն ասաց նաև, որ Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի երկու ենթաշտամ՝ BA.1 և BA.2։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա, նախարարի տեղեկություններով, 65 տարեկանից բարձր քաղաքացիների 40 տոկոսն արդեն պատվաստվել է։ Մինչ այժմ Հայաստանում պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 1 մլն 80 հազար 715 քաղաքացի, որը հանրապետության չափահաս բնակչության 47,9 տոկոսն է։ Ամբողջությամբ պատվաստվել է 905 հազար 624 քաղաքացի, իսկ 20 169 քաղաքացի ստացել է պատվաստանյութի խթանող չափաբաժին,