Ոստիկանները բերման ենթարկեցին Վարդենիսի նորընտիր ավագանու «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ գործընթացն ապօրինի է։ Նա նշեց, որ նրանց բերման ենթարկելու նպատակը նիստը տապալելն է։
Նշենք, որ Վարդենիսի նորընտիր ավագանին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, իր անդրանիկ նիստ էր գումարել:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։