Մայրաքաղաքում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Գաղափարն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ: Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է: