2023 թվականի փետրվարի 6-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ երիտասարդ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը, տեղեկացնում է tomsarkgh.am – ը։
Համերգը տեղի կունենա ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան անվան համերգասրահում:
Տոմսերի արժեքը 10 000-ից 50 000 դրամ է։
Մացուևի անունը անքակտելիորեն կապված է լեգենդար դաշնամուրային դպրոցի ավանդույթների, համերգային ծրագրերի անփոփոխ որակի, ստեղծագործական հասկացությունների նորարարության և գեղարվեստական մեկնաբանությունների խորության հետ: Արդեն երկար տարիներ երաժիշտը մի շարք երաժշտական փառատոների, կրթական և լուսավորչական նախագծերի տնօրենն ու ոգեշնչողն է։