Հուլիսի 15-ին Կինոյի տանն անցկացվել է Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին, հայտնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան է ստացել Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի է արժանացել Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», Արծաթե ծիրանի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։
FIPRESCI մրցանակ է ստացել Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Փառատոնի հովանավոր Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հատուկ մրցանակ է հանձնվել Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։ Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia-ի մրցանակին է արժանացել Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» ֆիլմը։
«Ոսկե ծիրան»-ն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: