Քիչ առաջ Ազգային Ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 9 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն ընդունվեց 83 կողմ ձայնով։
Ընդունվեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Գույքահարկի բարձրացում ենթադրող նախագիծն ընդունվեց 70 կողմ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ:
Կառավարության կողմից ներկայացված դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և պետական պաշտոնների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 83 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակացությամբ: