Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական միտում է համարում այն, որ Հայաստանում անցկացվող WCIT-ին այս տարի մասնակցել են ավելի երիտասարդ, նոր դեմքեր: Կարեն Վարդանյանը նման տեսակետ արտահայտեց համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Վարդանյանը նշել է, որ Հայաստանում անցկացվող WCIT-ն էականորեն տարբերվում է նախորդներից․ «Շատ թարմ օրակարգով էր, շատ թարմ ու ժամանակակից դեմքերով: Նախորդներում ավելի հասուն տարիքի դեմքեր էին ներկայացված, սա ստացվեց ավելի երիտասարդական WCIT»։
Կարեն Վարդանյանը նշել է, որ աշխատել են այնպես անել, որ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից գրեթե բոլորը ներկայացված լինեն, Հայաստանում հենց ներքին մասնակցությունը շատ մեծ է եղել: Այս տարի մեծ թվով մասնակիցներ են եղել Ռուսաստանից, Իրանից, Բանգլադեշից, Մալայզիայից: