«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Կառավարության կողմից հավանության արժանացած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծին։
Ըստ Առաքելյանի նախագիծն ունի մի շարք խնդրահարույց դրույթներ։ «Բազմաթիվ ոլորտներում անկանխիկ վճարների պարտադիր պահանջը չի բխում քաղաքացիների որակյալ և պատշաճ սպասարկման պետության նպատակից և պարտականությունից։
Մասնավորապես բժշկական ծառայությունների դիմաց միայն անկանխիկ վճարման պահանջը լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար և վճարման տեսակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ստանալու բժշկական ծառայություն։
Նույնը վերաբերվում է նաև այլ ոլորտներին և գործարքներին։
Ընդհանրապես, պարտադրանք և պատիժ պարունակող օրենսդրությունից անցում պետք է կատարել խրախուսում պարունակող կարգավորումներին»,-ընդգծել է նախկին նախարարը։