Հայաստանի արժութային շուկայում շարունակվում է գրեթե բոլոր արժույթների թուլացման միտումը, բացառությամբ ռուսականի։ Այս մասին են վկայում rate.am կայքի տրամադրած տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ուրբաթ առավոտվա դրությամբ երկրի առևտրային բանկերը ռուսական արժույթն ընդունում են 5,35 դրամով և վաճառում 6,30 դրամով։
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջին կշռված 478.12 դրամով, վաճառվում՝ 487.65 դրամով:
Եվրոն գնվում է 525.65 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 543.47 դրամ։
Բրիտանական ֆունտն ընդունվում է 630.31 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 648.25 դրամով։