Վերջին շրջանում բազմաթիվ գյուղացիներից, մասնավորապես նաև թռչնաբույծներից ստացվում են ահազանգեր, որ կերի պակասի հետևանքով թռչունների որոշակի գլխաքանակ հարկադիր սպանդի է ենթարկվել։ Հաշվի առնելով ահազանգերը՝ ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի թղթակիցը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ շուկաներից է փորձում կերեր բերել, քանի որ այս պահին կա նաև թռչունների կերի ներկրման խնդիր՝ պայմանավորված Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գործողություններով։
Ի պատասխան՝ Վ․ Քերոբյանը նշեց․ «Խնդիրը, այո, կա, և այն, ինչը մեզ ևս շատ անհանգստացնում է։ Այս պահին միջանկյալ լուծումները տրված են։ Այսինքն, այս պահին կերային կուլտուրաները ներմուծվում են հիմնականում Ռուսաստանից։ Մյուս շաբաթ ես կգործուղվեմ հավանաբար ՌԴ ու այդ մասով կփորձենք առարկայական լուծումներ գտնել, որ այդ առումով առհասարակ խնդիրներ չունենանք։ Ես կրկին կոչ եմ ուզում անել գյուղացիներին, որ ինչքան հնարավոր է շատ հողային մակերեսներ մշակեն, ինչի արդյունքում իրենց ապրանքը լավ գնով կվաճառվի։ Միջազգային շուկաներում առկա դեֆիցիտը թույլ է տալիս պնդել, որ գյուղացիների համար իրենց բերքի վաճառքի գները լավ են լինելու։ Ու ինչքան շատ մշակեն, այդքան մեծ օգուտ կունենան»։
Մանրամասները՝ տեսանյութում։