Երկրի արտարժույթի շուկայում հայկական դրամը շարունակում է ամրապնդվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 427,88 դրամով, վաճառում՝ 437,62 դրամով։
Եվրոպական արժույթն ընդունվում է 455.06 դրամով, վաճառվում՝ միջինը 474,94 դրամով։
Ռուսական ռուբլու գինը առքի ժամանակ մնացել է նույն մակարդակում և կազմել 6,48 դրամ, իսկ վաճառքի դեպքում կազմում է 7,42 դրամ։
Բրիտանական ֆունտը շարունակում է ակտիվ տեմպերով անկում ապրել։ Երկրի առևտրային բանկերը բրիտանական արժույթն ընդունում են 528,94 դրամ, վաճառքն իրականացվում է 560.75 դրամով։