Հայաստանի արժութային շուկայում ռուբլին արժևորվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 30-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,33 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 413,91 դրամով կամ 0,19 դրամով պակաս նախորդ օրվա համեմատ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 399,47 դրամ է, գնի անկումը կազմել է 2,08 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 418.06 դրամով, ինչը 0.36 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.05 դրամով և կազմել 6.17 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6,90 դրամով՝ օգոստոսի 29-ին առաջարկված գնից 0,02 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 457.64 դրամ միջին գնով, ինչը 6.60 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 5.86 դրամով՝ կազմելով 493.04 դրամ։