Հայաստանի արժույթի շուկայում այսօր հունվարի 29-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հունվարի 30-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 393,94 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 402.58 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 423 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 438.81 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5,45 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 5,87 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 472.33 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 501,93 դրամ։