Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 16-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,08 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 391.14 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.13 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.42 դրամ է, այն արժեզրկվել է 3.68 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 418,50 դրամ միջին գնով, ինչը 3,29 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.96 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.31 դրամ միջին գնով, մարտի 15-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 455.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.89 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1,88 դրամ՝ կազմելով 480,85 դրամ։