«Տրանսավիա» ավիաընկերությունն ապրիլից Երևանից ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Ֆրանսիայի Լիոն և Մարսել քաղաքներ, ասվում է Լիոնի միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում։
Բյուջետային ավիաընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ դեպի Լիոն ուղղությամբ չվերթերը կմեկնարկեն ապրիլի 13-ից։ Նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ չվերթ՝ շաբաթ օրերին։ Երկկողմանի տոմսի արժեքը սկսվում է 240 եվրոյից։
Դեպի Մարսել չվերթերը կմեկնարկեն ապրիլի 20-ից՝ կրկին շաբաթական մեկ անգամ։ Երկկողմանի տոմսի գինը սկսվում է 316 եվրոյից։ «Տրանսավիա»-ն Երևանից չվերթեր է իրականացնում նաև դեպի Փարիզ։
Ներկայումս Ֆրանսիայում ապրում է շուրջ 650 հազար հայ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրապարակած տվյալներով՝ հայերը մեծամասամբ կենտրոնացած են Փարիզում, Լիոնում, Մարսելում: