ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 16-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.17 դրամով՝ կազմելով 404.42 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1.48 դրամով և կազմել 435.48 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.08 դրամ՝ ավելանալով 1.42 դրամով։