ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 26-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով՝ կազմելով 395.68 դրամ։
Եվրոյի փոխարժեքը ավելացել է 1.10 դրամով և կազմել 429.51 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.77 դրամ՝ ավելանալով 0.84 դրամով։