ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։
Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։
ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։
Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։