Ռուսաստանը Հայաստանին այսօր «Սպուտնիկ V» պատվաստանյութի 50 հազար չափաբաժին է փոխանցել։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։ Դեսպանատնից տեղեկացնում են, որ պատվաստանյութի փոխանցումն իրականացվել է հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։
Չափաբաժինը Հայաստան է ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռով։