Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կատարվել է 5588 թեստավորում, առողջացել է 2075, մահացել 16 քաղաքացի։
Կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք է հաստատվել, որոնցից 394 155-ը առողջացել է: Բուժում է ստանում 12 408 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1593 է։ Արձանագրվել է 3 մահ, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահացել է այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 19 կորոնավարակակիր։ Մինչ այժմ կատարվել է 2 870 459 թեստավորում։