Ինչպես մաշկը, այնպես էլ մազերն աշնանը հատուկ խնամքի կարիք ունեն: eskprofessional.com-ն իր հոդվածում մի քանի խորհուրդ է առանձնացրել:
Առաջինը խորհուրդ է տրվում վիտամիններ օգտագործել:
Կարող է լինել ընդհանուր ամրապնդող մուլտիվիտամինային համալիր. «Աշնանային և ձմռան ամիսներին մեր մազերը մարմնի համար այդքան օգտակար օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուների, սպիտակուցների, կալցիումի, ցինկի և այլ վիտամինների կարիք ունեն, որոնք առկա են նաև բանջարեղենի, խոտաբույսերի, ընդեղենի և այլ բնական աղբյուրների մեջ»:
Խորհուրդ է տրվում բարելավել դեպի մազեր արյան մատակարարումը:
«Քամիների և ցրտի ազդեցության տակ անոթները նեղանում են։ Գլխամաշկը չի ստանում իրեն անհրաժեշտ նյութերը։ Եվ այս դեֆիցիտը հիմնականում ազդում է մազերի վրա: Մազերի արմատները թուլանում են: Սա կարող է հանգեցնել մազաթափության և դանդաղ աճի: Մազերը նոսրանում են, դառնում փխրուն, բարակ: Մազաթափությունը կանխելու խորհուրդ է տրվում գլխամաշկի կանոնավոր մերսում»,-նշված է հոդվածում:
Խորհուրդ է տրվում նաև խոնավեցնել մազերն ու մաշկը՝ օգտագործելով շատ մաքուր ջուր կամ հանքային ջուր: