Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապային ազդանշան է փոխանցել: Այս մասին հաղորդում է Flightradar24 կայքը:
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռը ահազանգել է և փոխել ուղղությունը՝ հետ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, այս պահին չի հաղորդվում: