Փրկարարները Բաթումում տան փլատակներից հանել են մեկ այլ զոհի մարմին, շենքի փլուզման զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
«Փրկարարները հանել են Բաթումում մահացած հինգերորդ մարդու դին: Մեր տեղեկություններով՝ մահացածն անչափահաս է»,- հայտնում է հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ քաղաքի կենտրոնում փլուզվել էր յոթ հարկանի բնակելի շենքի մի մասը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է չորս մարդու մահվան մասին: Ըստ կառույցի ղեկավարի՝ փլատակներում կարող է մնացած լինել երեք երեխա: