Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Մասնավորապես, Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, որը, ըստ նախնական տեղեկությունների, պրոֆեսոր էր և նախկինում հայաստանյան հայտնի բուհերից մեկում դասախոս է աշխատել: