Ռազմափոխադրող Իլ-76 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռյազանի շրջանում՝ մասամբ փլուզվելով գետնի հետ շփման ժամանակ, հայտնում է Forbes-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
Վթարի հետևանքով չորս մարդ մահացել է, ևս հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ, տուժածների վիճակը բավարար է, հայտնում է Ռյազանի շրջանի օպերատիվ խմբի Telegram ալիքը։
Նշվում է, որ Իլ-76-ը ուսումնական թռիչք է իրականացրել առանց բեռի։ Թռիչքի ընթացքում շարժիչի անսարքություն է հայտնաբերվել, և անձնակազմը որոշել է մեքենան վայրէջք կատարել գետնին։
«Ինքնաթիռը կործանվել է շարժիչի հանկարծակի բռնկման պատճառով։ Չորս մարդ մահացել էր, հինգը հոսպիտալացվել էին»,- TACC-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը թռչել է Բելգորոդ-Օրենբուրգ երթուղով, Ռյազանի մոտ գտնվող Դյագլևո ավիաբազայում կանգ է առել լիցքավորման համար։
ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում է, որ ինքնաթիռը ընկել է Միխայլովսկի մայրուղու տարածքում գտնվող մասնավոր տների մոտակա դաշտում, Պլետենկա գետի սելավատարի մարգագետիններում՝ Ռյազանից արևմուտք, ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։